«ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից». Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։
Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես ՀՀ օրինապաշտ քաղաքացիներին»