Եղեգիս համայնքը պահանջում է գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում խոշորացման ծրագրից հետո 12 գյուղ միավորվել է։ Կառավարությունը չի հարցրել որևէ մեկի կարծիքը։ Համայնքի ավագանու անդամ Նորայր Մարիտիրոսյանը պատմում է, որ ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ համայնքի ղեկավարի հետ։
Մի քանի անգամ ճանապարհները փակել են ՝ ուշադրություն հրավիրելով իրենց համայնքի վրա։ Տարածքային զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եկել է Շատին՝ Եղեգիս համայնքի կենտրոնը և մոտ չորս ժամ զրուցել գյուղացիների հետ։
Շատին համայնքը չունի մանկապարտեզ, ինչն էլ դարձել է նախորդ վարչական լծակներ ունեցող պաշտոնյաների շահարկման առարկան։ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը ստիպել է նախկին անկուսակցական գյուղապետին դառնալ ՀՀԿ-ական, միայն այդ դեպքում գյուղում մանկապարտեզ կառուցելու հնարավորութուն կընձեռնվի։ Սակայն կառավարության որոշումով, երբ համայնքները խոշորացել են և ընտրվել է մեկ այլ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը,, նա անտեսում է համայնքի բոլոր խնդիրները։
Մանրամասն՝ տեսանյութում: