Պետք չէ սև կատու որոնել այնտեղ, որտեղ այն չկա. Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանի գազալցակայաններում ստուգումների մասին
Մամուլում այսօր հաղորդվել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Operativ.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է:
«Որևէ էքստրաօրդինար բան չկա, ստուգումներ իրականացվում են նաև այլ գազալցակայաններում: Ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար իրականացվել է և այս պահին էլ իրականացվում է: Իրականում որևէ խնդիր չկա, պետք չէ սև կատու որոնել այնտեղ, որտեղ իրականում այն չկա»,- նշեց Իվետա Տոնոյանը: