«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք». ԱԱԾ խոսնակը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին
Ինչպես արդեն հաղորդել էինք Ազգային անվտանգության աշխատակիցները իր առանձնատնից բերման են ենթարկելԴոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ասել է.
«Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Ես միայն կարող եմ հաստատել, որ աշխատանքները շարունակվում են, կավարտվեն, և դրանից հետո մենք հայտարարություն կտարածենք»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակը հաստատել էր, որ ԱԱԾ-ն Էջմիածնում հատուկ գործողություններ է իրականացնում: