Ոստիկանությունը շրջափակել է Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոմեքենան. ինչ է հայտնաբերվել (տեսանյութ)
Էջմիածին քաղաքից ահազանգ է ստացվել‚ ըստ որի այնտեղ գտնվող ցուցարարները հայտնաբարել են ավտոմեքենա, որի մեջ, նրանց խոսքով, զենքեր կան:
Armlur.am զանգահարած Արման Վարդանյանը հայտնեց, թե այդ ավտոմեքենայի պարունակությունը տեսնելուց հետո զանգահարել են Ոստիկանություն և հայտնել այդ մասին: Նրա խոսքով, ահազանգի հետքերով ոստիկանները եկել են, շրջափակել ավտոմեքենան և այժմ փնտրում են վարորդին:
Հայտնի է, որ 045 պետհամարանիշով ավտոմեքենաները պատկանում են Մանվել Գրիգորյանին և նրա մտերիմներին: