ՌԴ-ն չեղարկել է կենդանիների ներկրման արգելքը ՀՀ-ից, սակայն արգելել է ներմուծել պրիմատների
«Ռոսսելխոզնադզորը» անվավեր է ճանաչել ավելի վաղ հրապարակված հայտարարությունը, որի համաձայն արգելվում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչուններ, ձկներ (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիներ և սողուններ ներկրել Ռուսաստան:
Փոխարենը «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 15-ից արգելել է պրիմատների խմբին դասվող կենդանիների ներկրումը Հայաստանից, հայտնում է ծառայությունը: Սահմանափակումը կապված է այն հանգամանքի հետ, որ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներկրվող կենդանիների «փաստաթղթային ձևակերպումների և ֆիզիկական հսկողության առումով»: