Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի էր, այլև՝ ժամանակին. Կարեն Գրիգորյան (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը՝ նշելով, որ այն ոչ միայն գովելի էր, այլև ժամանակին:
Ինչպես արդեն հայտնել ենք. որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է.
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»: