Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Էջմիածնում դիմակավորված ԱԱԾ-ականները շրջափակել են ԵԿՄ-ի գրասենյակի շենքը:
Էջմիածնի ԵԿՄ գրասենյակ է ժամանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ԱԱԾ-ն ներսում չէր:
Լրագրողները հիշեցրին, որ արդեն իսկ ԱԱԾ-ն հաստատել է կատարվող գործողությունների մասին տեղեկությունը: Վահրամ Բաղդասարյանը միայն նշեց, որ եկել էր իրավիճակին ծանոթանալու, և ամեն ինչ խաղաղ է: Էջմիածնում տեղի ունեցող խաղաղ ցույցերն ուժով ցրելուն նա դեմ արտահայտվեց: