Մարտի մեկի չպետք է վերածել. Էջմիածնի քաղաքապետը հաշտության է կանչում (տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաշտության կոչ է անում և ձեռք սեղմելու հրավիրում: Այս մասին նա հայտարարել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով‚ որ կան անձինք, ովքեր կանգնած են բողոքի ակցիաների հետևում, բայց ժողովրդի վիճակը չսրելու համար ձեռնպահ էր մնում հարցերին հանգամանալից պատասխաններ տալուց: