Զինծառայողներին հատկացվող սննդամթերքն ու համազգեստը ցուցադրվել է «Հաղթանակ» զբոսայգում
«Հաղթանակ» զբոսայգում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և տարբեր անհրաժեշտ պարագաների տեսականու՝ անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրություն:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են զինված ուժերում զինծառայողներին հատկացվող համազգեստը, անկողնային պարագաները, կոշիկները: Ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:
Ցուցադրության էր ներկայացված նաև զինծառայողներին հատկացվող ներքնազգեստը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր: