Հակառակորդի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ են նկատվել. ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթվա իրավիճակը: Գերատեսչության տեղեկացմամբ՝ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Բացի այդ՝ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ: