Կարեն Գրիգորյանը` իրենց ամառանոց ԱԱԾ ներխուժման մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Մանվել Գրիգորյանի առանձնատուն և ստուգումներ են իրականացրել: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Կարեն Գրիգորյանն անդրադարձել է նաև այս դեպքին` նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ճիշտ ժամանակին են և իրավաչափ:
Հարցին, թե ինչու են հենց հիմա իրականացվում նման գործողություններ, Կարեն Գրիգորյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան ես և դուք: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է, որովհետև իրենք են տիրապետում օպերատիվ ինֆորմացիային: Գործողությունները համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին»: