Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը (տեսանյութ)
Հոլիվուդյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Այս մասին Քարդաշյանը խոսել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ:
«Երբեք մի ասա երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը:
Նա անդրադարձել է նաև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ազատ արձակվելու փաստին՝ նշելով, որ «դա հաղթանակ էր, որը փոխեց նրա կյանքը»:
Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, ինչ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով անգամ հանդիպում ունեցավ Թրամփի հետ:
Էլիսին ազատ արձակելուց անմիջապես հետո Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել, որում ասվում է. «Շատ երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, Ջարեդ Քուշներին ու բոլորին, ովքեր կարեկցանք դրսևորեցին ու չխնայեցին անթիվ ժամեր Էլիս Մարի Ջոնսոնի այս կարևոր պահի համար: Նրան ներում շնորհելը ոգևորիչ է և հուսադրող շատերի համար, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»:
Kim Kardashian West for President?
— CNN Politics (@CNNPolitics) 16 июня 2018 г.
“I guess never say never. But that’s not going to be like, Kim’s running. That’s not where I am,” she says https://t.co/2VVNf9PLoQ pic.twitter.com/eeKiDX6Xdr