Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին, մեկնում է Արցախի Հանրապետություն: Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկօրյա է‚ իսկ օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի ավելի ուշ: