Որ հավաքականին է երկրպագում Նիկոլ Փաշինյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ընթանում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առաջնությանը որ երկրի թիմին է երկրպագում և արդյոք հետևելու է խաղերին: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց.
«Վարչապետը երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, բայց քանի որ մեր հավաքականը չի մասնակցում առաջնությանը, պարոն Փաշինյանը մասնակից մյուս թիմերին հաջողություն է ցանկանում»: Ինչ վերաբերում է խաղերին հետևելու հարցին, Եղոյանն ասաց. «Վարչապետը, հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը, շատ ժամանակ չի ունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևելու համար, բայց եթե, այնուամենայնիվ, շատ սակավ ազատ ժամանակը համընկնի առաջնության խաղերի հեռարձակման հետ, մեծ հաճույքով կդիտի»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: