Մարզերից մեկում հայտնաբերվել է երեխայի դի. վերնաշապիկի արանքում՝ «Նոր Կտակարանը»
Հայաստանի մարզերից մեկում երեկ՝ հունիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է: հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է 9-րդ դասարանում: Կախված վիճակում նրա վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»: