Սերբ ֆուտբոլիստը «Շիրակից» տեղափոխվեց «Բանանց»
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա կիսապաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սերբական «Բելգրադում», իսլանդական «Գրինդավիկում», սերբական «Բորչայում», մակեդոնական «Պելիստերում», սերբական «Մետալացում» և «Զեմունում», իսկ նրա նախորդ ակումբն էր Գյումրու «Շիրակը»:
Իգոր Ստանոևիչը Հայաստանի նախորդ առաջնությունում մասնակցել է 28 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ Արամ Ոսկանյանի գլխավոր թիմը համալրել են նաև հարձակվող Էրիկ Պետրոսյանը, ուկրաինացի պաշտպան Դմիտրի Խովբոշան և նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։