Հենրիխ Մխիթարյանը կունենա պաշտոնական կայք
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կթողարկի www.mkhitaryan.am կայքը, որտեղ հնարավորություն կլինի ձեռք բերել MickiToy տիկնիկները։
Այս մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է սոցցանցերի իր պաշտոնական էջերում։ Կայքը կսկսի գործել հունիսի 16-ից։