Արման Բոշյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ 2017 թ-ի օգոստոսից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Սահակյանը, ով կուսակցական պատկանելությունից և քաղաքական իրողություններից ելնելով, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հունիսի 8-ին, ազատվել է պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։