Արայիկ Հարությունյանը` ԲՈՀ-ի ղեկավարի լկստված նկարների մասին (տեսանյութ)
Փայլուն գիտնական է, ազատ մարդ, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Սմբատ Գոգյանի նշանակման շուրջ առաջացած աղմուկին:
Նախարար Հարությունյանը նշեց, որ եթե ֆեյսբուքյան նկարների հետ կապված են ասում, ապա խնդիրը նրա տարիքն է:
«Սմբատ Գոգյանը տարիքով փոքր է, և ֆեյսբուքում հայտնվել է պատանեկության տարիներին: Եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ ինչ ձևի, դա չի նշանակում, որ խնդիր է, յուրաքանչյուրիս մոտ նման նկարներ կարող են գտնվել»,-ասաց նա: