Պատգամավորները բնակարանի վարձի փոխհատուցում կստանան. կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում
Նախարարներին նաև բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ կտրվի: Կառավարությունն այսօրվա նիստում համապատասխան որոշում ընդունեց։ Սակայն համապատասխան գումարը կտրվի միայն այն նախարարներին, որոնք Երևանի բնակիչ չեն: Նշենք, որ նախարարի աշխատավարձը 792 հազար դրամ է, սակայն պահումներից հետո ստանում է 578 հազար ՀՀ դրամ:
«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ»,- նշված է որոշման մեջ:
Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները, դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը: