Apple-ը կթողարկի սենսորային ծայրերով և առանց կոճակի iPhone
Համացանցում հրապարակվել է «խնձորային» ընկերության նոր պատենտները: Դրանցից մեկում հիշատակվում է տեխնոլոգիան, որն արձագանքում է կողքի եզրերի ճնշման ուժին: Այս մասին գրում է Digital Trends-ը:
Apple-ը պատենտավորել է սենսորային եզրերով սմարթֆոն, որն արձագանքում է ճնշման ուժին:
Այս դեպքում սարքավորումը ճանաչում է դիպչելու ուժը և կատարում է համապատասխան հրահանգը: Հիշեցնենք, որ նման սկզբունքով աշխատում է Apple Force Touch-ը:
Ավելի վաղ նման հնարավորություն էին ստացել HTC և Google Pixel սմարթֆոնները: HTC U12+ վերջին սերնդի սարքավորումը կատարելագործված տեխնոլոգիա է ստացել, որն արձագանքում է ճնշման ուժին: