Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը
Կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:
Կառավարության հունիսի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը շնորհավորեց Էլոյանին ու արդյունավետ աշխատանք մաղթեց նրան:
Էլոյանի նշանակման հարցն ընդգրկված էր կառավարության հունիսի 11-ի նիստում, սակայն նա ներկա չէր եղել նիստին և վարչապետը որոշման հարցը հանել էր օրակարգից:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 8-ի նիստում ազատվել էր պաշտոնից: