Հայտնի է‚ թե ով կփոխարինի Գևորգ Կոստանյանին
Ինչպես քիչ առաջ հայտնել ենք՝ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արտակ Ասատրյանը պետության ներկայացուցչի տեղակալն էր Եվրոպական դատարանում։