Սեյրան Օհանյանի հարցաքննության համար կա նշանակված օր և ժամ. Դավիթ Անանյան
Հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը միգուցե հունիսի 13-ին չի հասել Սեյրան Օհանյանին։ Այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Ծանուցումը պրն. Օհանյանին ուղարկվել է հունիս 12-ին, հունիս 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում դեռ չի ստացել: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, կա նշանակված օր և ժամ։ Կոնկրետ քրեական գործ կա, կոնկրետ կազմակերպության, նրանց հետ կապված կան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քանի որ դա Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա կանչվում է հարցաքննության։ Դա սովորական գործառույթ է»,- ասաց Դավիթ Անանյանը։