Սամվել Բաբայանն ազատ արձակվեց
Վճռաբեկ դատարանը րոպեներ առաջ բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գործով դատավճիռը: Բաբայանն ու այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն ազատ արձակվեցին:
Նրանց նկատմամբ կիրառվեց պատգամավորների անձնական երաշխավորությունը:
Նշենք, որ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես է եկել Ծառուկյան խմբակցության 13 պատգամավոր, ինչպես նաև ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանն այսօր Վճռաբեկ դատարանում մասնակցում էին բողոքի քննությանը: