Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը նոր պաշտոն ունի:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Ղարամյանն ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունիսի 6-ին: