Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կսկսի սփյուռքի նախարարությունից
Այսօր՝ կառավարության նիստից առաջ, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ուսումնասիրություններ կիրականացնն Սփյուռքի նախարարությունում:
«Արդյունքները կներկայացնենք վարչապետին»,- նշել է նա՝ հավելելով, որ սփյուռքի նախարարի կողմից դիմում է եղել, որի հիման վրա ծառայությունը ստացել է փաստաթղթերը:
Դավիթ Սանասարյանը խոստացել է մանրամասներ հայտնել առաջիկայում: