Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
Կառավարության որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը: