ՌԴ-ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի և բանջարեղենի մատակարարումը. Փաշինյան
Այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Ռուսաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը՝ նշելով. «Այցի արդյունքներով կարող ենք փաստել, որ Ռուսաստանը մեր մրգի և բանջարեղենի կարիքն ունի, դա ակնհայտ դարձավ ՌԴ կատարած այցի ընթացքում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանան մրգի և բանջարեղենի ողջ ներուժը լիարժեք օգտագործել։
«Ռուսաստանի շուկան դրա կարիքը ունի, և ՌԴ-ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի և բանջարեղենի մատակարարումը։ Հույս ունեմ, որ օրենսդրությունում և Սննդի անվտանգության տեսչությունում կատարվող որոշ կառուցվածքային փոփոխություններ որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացի վրա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: