Աթենքը և Սկոպյեն համաձայնության են եկել Մակեդոնիայի սահմանադրական անվան շուրջ
Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասը և Զորան Զաևը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա Սկոպյեին ընդգրկվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում՝ գրում է azeta.ru-ն:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ բոլոր հարցերը լուծվել են Ցիպրասի և Զաևի հեռախոսազրույցի արդյունքում: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պապադոպուլոսը երեկոյան կոչով հանդես կգա հեռուստատեսությամբ: