Էրդողանը պատմել է, թե որոնք են լինելու իր առաջին քայլերը նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հանել երկրում արտակարգ դրությունը նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում: Այդ մասին Էրդողանը հայտարարել է թուրքական 24 TV-360 հեռուստաալիքին:
«Եթե ես շարունակեմ աշխատել նախագահի պաշտոնում, ապա առաջին բանը, որ ես կանեմ հունիսի 24-ից հետո կլինի արտակարգ դրության չեղարկումը»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ երկրում հավասարակշռության խախտման սպառնալիքի մեծացման դեպքում արտակարգ դրությունը կարող է նորից մտցվել: