Թոշակառուների փողերը կերած Զարեհ Սարգսյանի որդին վարչապետի օգնականն է
«Տեր-Պետրոսյանի ժամանակ թոշակառուների փողերը կերած, հետո Մարգարյան Անդրանիկի համառ ջանքերով չդատված Զարեհ Սարգսյանի որդին վարչապետի օգնականն է: Իհարկե, զավակը ոչ մի պատասխանատվություն չի կրում հոր արածների համար, դա սկուզբունք է:
Բայց այս երիտասարդի կենսագրության մեջ հետաքրքիր դրվագ կա: Պարզվում է, 2012-2018թթ. աշխատել է՝ որպես սոցապնախարարի օգնական: Այսինքն, երկրում ամեն բան չէ, որ վատ է եղել՝ կոնկրետ իր համար գոնե: Իսկ ինչից էին բողոքում այդ դեպքում, չէ որ քաղծառայող չի եղել, այլ հայեցողական պաշտոն է զբաղեցրել, այն էլ՝ նախարարի օգնական: Փաշինյանն ասում էր, որ ողջ պետական ապարատը թաղված է եղել կոռուպցիայի մեջ, այդ դեպքում կամ այս տղան նույնպես կոռուպցիայով է զբաղվել կամ լուռ համաձայնություն է ունեցել երույթի հետ կամ էլ Փաշինյանը ստում էր: 4-րդ տարբերակը չկա:
Զարեհի մյուս որդին էլ նշանակվել է վերահսողական ծառայության պետի տեղակալ: Եթե պետք է ստուգեն՝ ով է ապօրինի հարստացել, ով ինչ միջոցներով է տուն կառուցել, մեքենա գնել, ապա նա պետք է սկսի իր հորից՝ Զարեհ Սարգսյանից, որ Քոչար փողոցի վրա կառուցեց քաղաքի առաջին 4 հարկանի տունը: Թող ստուգեն ու ասեն՝ թոշակառուների կերված փողերով է կառուցել Զարեհը, թե իր աշխատավարձով»:
Գրառումը՝ Ռոբերտ Ավագյանի: