YouTube-ը կհիշեցնի ձեզ ընդմիջում անել տեսահոլովակ դիտելու ժամանակ
Հատուկ զարթուցիչը ձեզ կառաջարկի մի կողմ դնել սմարթֆոնը 7 խմել մի բաժակ թեյ կամ հանգստանալ:
PhoneArena-ի պրոֆեսիոնալ պորտալը ուշադրություն է դարձրել YouTube-ի նոր գործառույթին. այն հիշեցնելու է օգտատիրոջը ընդմիջում անել տեսահոլովակ դիտելու ընթացքում:
Այն հասանելի կլինի iOS-ի և Android-ի նոր տարբերակներում: Նոր գործառույթի օգնությամբ օգտատերը կարող է ինքը դնել զգուշացում, որ ժամին որ ուզում է ընդմիջում անել:
Այն կզգուշացնի հանգստանալ օգտատիրոջ 5 րոպե տեսահոլովակ դիտելուց հետո: Դրանից հետո ծրագիրը մեխանիկորեն դադար է տալիս:
Վերջին ժամանակներս ոչ միայն Google-ն է սկսել անհանգստանալ օգտատերերի կախվածությունից, այլև՝ Apple: Վերջինս հունիսի սկզբին ստեղծել է «Թվային առողջություն» ծրագիրը, որի շնորհիվ իգտատերը կարող է տեսնել՝ ինչքան ժամանակ է օգտագործել սմարթֆոնը և կարող է դնել սահմանափակում սոցկայքերի կամ խաղերի օգտագործման համար