Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը մի քանի միլիոն դրամ է
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ռափյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Հ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչև 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր բնակարանի դռան փականը, ապօրինի ներս մտել այնտեղ, որտեղ տակնուվրա են արել տունն ու հափշտակել են 500 հազար դրամ և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Աշոտ Հ.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, գողացված ոսկյա ու արծաթյա զարդերի գումարը հասնում է մոտ 2 միլիոնի։