Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ լքում է իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարությունը գլխավորել է 2013 թվականի հուլիսից:
«Ես տեսնում եմ թիմի ոգին և որոշում եմ ընդունում թիմի ցանկացած ղեկավարի պես: Այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- նշել է Կվիրիկաշվիլին արտահերթ ճեպազրույցի ժամանակ: