Ավտովթար Գյումրիում
Հունիսի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիում: Գարեգին Նժդեհ փողոցում, «Նանե» հյուրանոցի դիմաց բախվել են «Մերսեդես E 320» եւ «Մերսեդես» վիտո մակնիշի մեքենաները: Ըստ ականատեսների, մեքենաները երթեւեկել են նույն ուղղությամբ, հավանաբար նրանցից մեկը փորձել է ավելի մեծ արագությամբ առաջ ընթանալ, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը:
Բախման հետեւանքով «Մերսեդես E 320» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ բախվել հարակից փողոցի ծառին:
Մեքենաների վարորդներն ու ուղեւորները չեն վնասվել: Վնասը նյութական է: Մեկ ծառ է կոտրվել: Դեպքի վայրում աշխատել են ՃՈ եւ ապահովագրական ծառայությունների աշխատակիցները: