Ինչպես ճիշտ հեռացնել դիմահարդարումը. «վարպետաց դաս» Ջորջա Սմիթի կողմից (տեսանյութ)
Ջորջա Սմիթը այնքան էլ շատ ժամանակ չի ծախսում դիմահարդարվելու, որքան այն մաքրելու վրա: 21-ամյա Սմիթն ասում է. «Գիտե՞ք ինչ, իմաստն այն չէ, որ գեղեցիկ երևաս, այլ՝ մաքուր»:
Աղջիկը սկսում է դիմահարդարումը հեռացնող հեղուկով և երկու կոսմետիկ բամբակների օգնությամբ: «Մայրս ասում էր, որ դիմահարդարումը հեռացնելու համար 2 առանձին կոսմետիկ բամբակներ օգտագործեմ ամեն աչքիս համար». ասում է Սմիթը: