Իրանի ճարպը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ
Եթե այսօր ոչինչ չեք անում պահպանելու համար ձեր առողջությունը, մտածեք ձեր իրանի իրականը չափելու մասին: Կանգնեք ուղիղ, արտաշնչեք և փափուկ ժապավենով չափեք 1 կամ 2 մատնաչափ կոնքի ոսկորներից վերևի շրջագիծը: Գրում է NyTimes.com-ը:
Արդյունքը մեծ մտահոգություններ կառաջացնի, որոնք ավելին կլինեն, քան տեսքի կամ հագուստի հարմարավետության հետ կապված անհանգստությունները: Առհասարակ, եթե կանանց իրանի չափը 35 և ավել է կամ տղամարդկանց մոտ 40 և ավել, հնարավոր է, որ մարդն ունի որովայնային ճարպի վտանգավոր քանակ:
Ավելի խորը տեղակայված ճարպը նյութափոխանակությունն ակտիվացնում է և սերտ կապված է այնպիսի լուրջ հիվանդությունների հետ, ինչպիսին են սրտի հիվանդությունները, քաղցկեղը և խելագարությունը: