2017-ին Հայաստանն իր տնտեսական աճով գերազանցել է ԵՏՄ և տարածաշրջանի երկրների տնտեսական ցուցանիշներին
2017 թվականին Հայաստանն իր տնտեսական աճով գերազանցել է ոչ միայն ԵՏՄ երկրների, այլեւ տարածաշրջանի երկրների տնտեսական ցուցանիշները: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, մասնավորապես, ըստ ԱՄՀ-ի տվյալների, 2017 թվականին Թուրքիայում գրանցվել է 7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանում՝ 4,8 տոկոս, Ղրղզստանում՝ 4,5 տոկոս, Իրանում՝ 4,3 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս, Բելառուսում՝ 2,4 տոկոս, Ռուսաստանում՝ 1,5 տոկոս եւ Ադրբեջանում ՝ 0,1 տոկոս:
«2017-ին ՀՆԱ-ն կազմել է 5 տրլն 550 մլրդ դրամ՝ կանխատեսված 5 տրլն 405 մլրդ դրամի դիմաց: 12-ամյսա գնաճը կազմել է 2,6 տոկոս, իսկ միջին գնաճը՝ մեկ տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,3 տոկոսով՝ կազմելով 195 հազար դրամ: Արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 29,6 տոկոսով:
2017-ին արտաքին ապրանքաշրջանառության 30 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 27 տոկոսը ԵՏՄ երկրներին, ավելի քան 24 տոկոսը՝ ԵՄ երկրներին եւ 45 տոկոսը՝ այլ երկրներին:
2017-ին դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 9 տոկոս, իսկ վարկավորման տոկոսադրույքը՝ 14,4 տոկոս: 44,7 մլրդ դրամ է կազմել Արցախին տրամադրված միջպետական վարկը»,-ընդգծեց Մինասյանը: