Մասիսի քաղաքապետը՝ իր դեմ մեղադրանքի մասին (տեսանյութ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է իր դեմ ուղղված մեղադրանքին:
«Այդ գործողություններին ես չեմ մասնակցել, բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ: Ոչ մի ապացույց բերել չեմ կարող, բայց ես այնտեղ չեմ եղել: Այն մարդը, որ նմանեցնում են ինձ, ընդհանրապես ինձ հետ կապ չունի»,-ասել է Դավիթ Համբարձումյանը և հավելել. «Այդ օրը ես եղել եմ իմ տանը, խաղալիս եմ եղել երեխաներիս հետ: Ապացույցներ չկան իմ դեմ, կա ընդամենը մեկ քաղաքացի, որ ցուցմունք է տվել իմ դեմ: Նա Մասիսում է հաշվառված: Այդ պահին, ինչքանով ես եմ տեղեկացված, եղել է ՌԴ-ում և դեպքերից հետո է եկել Հայաստան: Ցուցմունքի մեջ գրել է, որ տեսանյութը տեսա և տեսանյութից պարզ դարձավ, որ նա քաղաքապետն է, և ես ճանաչել են նրան քայլվածքից ու մազերի ձևից: Ընդամենն այսքանը»: