Լոռու 2 փոխմարզպետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետները՝ Տիգրան Բադոյանը և Արսեն Դարբինյանը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել վարչապետին: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Աշոտ Մանուկյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Փոխմարզպետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել ՀՅԴ-ական Հովհաննես Թադևոսյանը: