Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթ Բեկ փողոցում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր (լուսանկարներ‚ տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են BMW մակնիշի 35 SC 730 համարանիշի և Mercedes մակնիշի 57 GG 777 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: