Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց
Աժ-ում ավարտվեց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 36 կողմ, 17 դեմ: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Դանիելյանը չի ընտրվել:
Հիշեցնենք՝ Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների երեք հինգերորդի, այսինքն 63 պատգամավորի կողմ քվեն: