ՃՈ տեսուչը գումար է վերցրել քաղաքացուց՝ չարձանագրելով խախտումը
ՀՀ Ճանապարհային ոստիկանության տեսուչները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են քաղաքացու մեքենան և գումար վերցրել՝ չարձանագրելով խախտումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Քաղաքացին դեպքի առնչությամբ դիմում է ներկայացրել ոստիկանություն:
ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացու դիմումը և ընթացք տալ։