Առաջին փոխվարչապետի կինը նոր կառավարությանը քննադատողների մասին
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը‚ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես սկսել եմ ժպիտով հետևել մարդկանց գրառումներին, ովքեր բավական ներդաշնակ էին զգում իրենց Հանրապետական կառավարության օրոք, լռում և հիմնականում արդարացնում էին այդ կառավարության որոշումները, պնդում, որ ընտրություն չի կեղծվել և այս ժողվուրդը անգիտակից մասայա (ժեխ` իրենց բառապաշարով), թրենդի մեջ լինելու համար մասնակցում որոշ` իրանց կոմֆորտը չխաթարող շարժումների (էլեկտրիկ Երևան, Դեմ եմ), շարունակում էին հեգնել ընդդիմությանը, հեգնում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը, ապա բոլորին լուրջ դեմքով համոզում` Նիկոլից ի՞նչ երկրի ղեկավար, ապա թրենդի մեջ կրկին մասնակցում հեղափոխության սիրուն մասերին, ապա ներվայնանում, երբ հեղափոխությունը խաթարում էր իրանց կոմֆորտը, ապա հեղափոխության հաղթանակը վերագրում միայն իրենց` Նիկոլն ու իրա թիմը կապ չունեն (տենց էլ չհաղթահարելով երկրի ղեկավարի իրենց ստանդարտ պատկերացումները), իսկ հիմա զգաստ պատրաստ սպասում են` երբ է կառավարությունը սխալվելու, որ իրենք ճիշտ դուրս գան: Եվ այսօր հենց նրանք են հերթ չտալով քննադատում կառավարությանը` նախորդ կառավարությունից ժառանգած բոլոր մեղքերի համար:
Ես ժպտում եմ:
Չէ՞ որ դա ևս, եթե ինքնանպատակ չէ, ապա վերջապես պահանջատեր քաղաքացի դառնալու ճանապարհ է»: