Երևանը ողջունում է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը
Հայաստանը ողջունում է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կայացել է Սինգապուրում։ Կողմերը ստորագրել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման պայմանագիր։