Ո´չ մեքենա, ո´չ տուն. երիտասարդ նախարարների փոքր ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, պարզվում է ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում:
Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ և 597 դոլար: Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր»,-գրում է թերթը»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: