VARDA-ն՝ իր վախերի և բարդույթների մասին. ի՞նչն է տանջում նրան (լուսանկար)
VARDA-ն իր Instagram-ի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել և պատմել իր վախերի մասին:
Պարուհին գրել է. «Մեզնից յուրաքանչյուրը ունի բարդույթներ և վախեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում կամ կործանում են: Ես մանկուց միշտ ուշադրության կենտրոնում էի. սկզբում ելույթ էի ունենում դպրոցական բոլոր միջացառումներին, հետո ամանորյա հանդեսներին, ավելի ուշ՝ գիշերային ակումբներում, իսկ որոշ ժամանակ անց՝ մեծ հրապարակներում ու հեռուստատեսությամբ:
Ես կկիսվեմ ձեզ հետ նրանով, ինչը տանջում էր ինձ և, հնարավոր է, որ մինչև հիմա էլ տանջում է: Ես չէի ուզում լինել ուղղակի գեղեցիկ աղջիկ, որը լավ է պարում, ես շատ էի ուզում լինել լավ մարդ»: