Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը Արզուման Հարությունյանին և Արամ Հակոբյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ: